ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News
Ռուսաստանը մտադիր է օգտագործել առկա բոլոր հնարավորությունները՝ ԼՂ հակամարտության կողմերին հնարավորինս շուտ բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար: Այս մասին «Էխո Մոսկվի»-ի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա հայտնել է, որ Ռուսաստանը նախատեսում է ավելի ակտիվորեն մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ոչ թե հակամարտությանը:
«Այս դեպքում, անկեղծ ասած, ես կարծում եմ, որ Ռուսաստանը շատ ակտիվ մասնակցում է հակամարտության կարգավորմանը»,- ասել է նա:
Զախարովայի խոսքով՝ Մոսկվան օգտագործում է իրավիճակի կարգավորման բոլոր հնարավորությունները, որ իրավիճակը կարգավորվի, և կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ հետագայում հենց քաղաքական-դիվանագիտական ճանապարհով առաջ գնալու համար:
--00--ԱԹ