ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News
Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շարունակում է կայունանալ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նշել է` վերջին շաբաթվա ընթացքում ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտման և ռուս խաղաղապահների նկատմամբ սադրանքների դրսևորումներ չեն արձանագրվել:
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող հարցերի ամբողջ շրջանակը ՌԴ ղեկավարության ուշադրության առանցքում է:
--00--ԱԹ