ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Թուրքիայի բոլոր նահանգներում կորոնովիրուսով վարակման դեպքերի թիվը նվազեցնելու համար դեկտեմբերի 5-ից սկսած քաղաքացիներին 56 ժամով արգելվել էր փողոց դուրս գալ: Այս մասին գրել է Ermenihaber-ը։
Հատկանշական է, որ ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան քրդաբնակ Դիարբեքիր (Տիգրանակերտ) նահանգի բնակչությանն իրազեկելու համար համայնքապետարանների ավտոմեքենաները համավարակի դեմ պայքարի վերաբերյալ բացի թուրքերեն տեղեկատական հայտարարություններ տարածելուց նաև քրդերեն և քրդերենի զազաերեն բարբառով են տարածել:
Դիարբեքիրի երբեմնի ամենաբանուկ պողոտաները, լեփ-լեցուն հրապարակները և փողոցները լուռ ու դատարկ են եղել։
Նշվում է, որ Թուրքիայի տարբեր շրջաններում պարետային ժամը խախտելու համար ոստիկանությունը բազմաթիվ քաղաքացիների է տուգանել:
--00—ՄՀ