ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
«Apple» ընկերությունը, օգտագործերով մարդկանց «iPhone» հեռախոսների վրայի «Apple Map» հավելվածի տվյալները, աշխարհի տարբեր երկրների ու քաղաքների համար կազմել է կորոնավիրուսի դեմ պայքարի օրերին փողոցների աշխուժության վիճակագրությունը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:
Ըստ այդմ` ապրիլի 11-12-ին Թուրքիայի 30 նահանգում ու Զոնգուլդաք քաղաքում փողոց դուրս գալու արգելքի (պարետային ժամ) ավարտից հետո փողոցներում մարդկանց ու ավտոմեքենաների շարժը գերազանցել է նախքան պարետային ժամը եղած ցուցանիշը։
Նմանատիպ իրավիճակ է գրանցվել նաև երկրի խոշորագույն Ստամբուլ քաղաքում, որը համարվում է կորոնավիրուսի տարածման գլխավոր օջախը։
Ապրիլի 10-ին երթևեկությունը ունեցել է 30,77 տոկոսանոց նիշ, հետիոտնի աշխուժությունը՝ 23,95։ Պարետային ժամի 2 օրերին, ըստ օրերի հերթականության, ստացվել է հետևյալ պատկերը երթևեկություն՝ 11,03%, և 14,56%, իսկ ապրիլի 13-ի տվյալները երթևեկության համար կազմել են 34,03 և հետիոտնի համար 27,42%։