ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մայիսի 1-3-ը երկրի 31 նահանգում եռօրյա պարետային ժամ է սահմանվում կորոնավիրուսի համաճարակի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ավելի վաղ Թուրքիայի 31 նահանգում, այդ թվում՝ Անկարայում, Ստամբուլում և Անթալիայում պարետային ժամ է սահմանվել ապրիլի 11-12-ը, 18-19-ը և 23-26-ը։
Ինչպես նախօրեին հայտարարել Է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթիին Կոջան, երկրում կորոնավիրուսով դեպքերի թիվը մեկ օրում աճել է ավելի քան 2,3 հազարով, դա ամենաքիչ թիվն է ապրիլի սկզբից ի վեր, վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 110 հազարը: Թուրքիայում նախատեսվում է շարունակել պարետային ժամ սահմանել հանգստյան օրերին մինչև Ռամադանի ավարտը (մայիսի 23):