ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով երեքշաբթի նշանակված նիստը փաստաբաններից մեկի բացակայության պատճառով հետաձգել է մինչև դեկտեմբերի 15-ը:
Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը չի կարողացել մասնակցել նիստին: Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշում կայացրեց նիստը հետաձգել մինչեւ դեկտեմբերի 15-ը:
--00—ՄՀ