Միայն հաշված դատավորներ ունեցան խիզախություն գործել բացառապես օրենքով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

լևոն քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ անդրադառնալով դատարանի այսօրվա որոշմանը: 

«ՍԴ որոշումից հետո, իսկ հիմա նաև Դանիբեկյանի որոշումից հետո, անդադար ստանում եմ շնորհավորանքներ հարազատներից, բազմաթիվ ծանոթ և անծանոթ մարդկանցից:

Իհարկե թվում է, թե պետք է ուրախանանք, սակայն հետհայացք գցելով անցած 3 տարիներին դժվար է ուրախանալ, քանի որ այդ աստիճան ճչացող ապօրինություններն ի սկզբանե պարզապես չպիտի լինեին, և առողջ հասարակությունը, անկախ սեփական նախասիրություններից, չպիտի հանդուրժեր այս ամենը. այնինչ քչերը համարձակություն ունեցան բարձրաձայնելու, իրավապահներից քչերը հրաժարվեցին այս խայտառակությանը մաս կազմելուց և միայն հաշված դատավորներ ունեցան խիզախություն գործել բացառապես օրենքով:



Իմ երախտագիտությունն եմ հայտնում հենց այս մարդկանց»: 

Նշենք, որ դատարանն այսօր արդարացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

--00--ԱԹ