ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվի ռազմաշքերթում ելույթ ունենալով` նախազգուշացում է արել ԼՂ հակամարտության հետագա սրման հետ կապված: Այս մասին հայտնում է DW.com-ը: Էրդողանը հյուրի կարգավիճակով մասնակցել է ռազմական շքերթին, որ անցկացվել է Բաքվում` դեկտեմբերի 10-ին:
Ելույթ ունենալով` Էրդողանը նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև այս տարածաշրջանի շուրջ հակամարտությունն ավարտված չէ:
«Պայքարը, որ մղվում է քաղաքական և ռազմական հարթություններում, շարունակվում է նաև բազմաթիվ այլ ճակատներում»,- ասել է նա:
Էրդողանը Երևանին կոչ է արել բարիդրացիական հարաբերություններ հաստատել Բաքվի հետ, միաժամանակ Հայաստանին սպառնացել «Ադրբեջանի երկաթե բռունցքով», եթե վերջինս «շարունակի ագրեսիվ պահվածքը» Հարավային Կովկասում:
--00--ԱԹ