ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23 24 News
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը չորեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որոնց ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրները, հատկապես Հայաստանի հետ հարաբերությունները։
«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցության ամրապնդման հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրները, հատկապես Հայաստանի հետ հարաբերությունները, ինչպես նաև ռուս-ուկրաինական ճգնաժամը»,- լրագրողներին հայտնել են Էրդողանի գրասենյակից։
--00—ՄՀ