ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ալիևի և Էրդողանի՝ զորահանդեսին հնչեցրած հայտարարություններին:
«Եթե որևէ մեկին թվում է, թե ադրբեջանա-թուրքական դաշինքը բավարարվել է ձեռք բերածով, և ժամանակն է խաղաղ առևտրի, դիվանագիտական հարաբերությունների կամ այլ խոսքերով, «համակեցության», թող լսի Բաքվի բռնապետի երեկ արտաբերած՝ Երևանի, Սյունիքի և Գեղարքունիքի մասին հայտարարությունը և Էրդողանի՝ Էնվեր փաշայի պիղծ հոգու «լուսավոր լինելու» վերաբերյալ պնդումը։
Այս դաշինքի կողմից Հայաստանի հանդեպ շարունակվում է ընթանալ հոգեբանական լայնածավալ պատերազմ, որի նոր թափով փաստացի մեկնարկի ականատեսը եղանք տխրահռչակ զորահանդեսի և դրա ընթացքում արտասանված «ճառերի» տեսքով, իսկ դա չնկատելու տալը եւ մեր հասարակությանն իբր «համակեցության» պատրաստող մեզանում առկա ոչ պակաս տխրահռչակ մոտեցումները պետք է դատապարտվեն ի սկզբանե եւ խանձարուրում»,-գրել է իրանագետը:
--00—ԼՄ