ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը դեկտեմբերի 22-ին հայտարարում է համահայաստանյան գործադուլ և դասադուլ: Այս մասին «Արժանապատվության երթ» ակցիայի ընթացքում ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Երեքշաբթի օրը, ժամը 12:00-ից սկսած ամբողջ Հայաստանում հայտարարվում է գործադուլ և դասադուլ: Ժամը 12:00-ին մենք բոլորս հավաքվում ենք Հանրապետության հրապարակում: Ամբողջ հրապարակը պետք է պարալիզացվի: Երեքշաբթի օրը հայտարարում ենք մեր պայքարի ամենավճռական օրը»,- ասաց Սաղաթելյանը:
--00--ԱՀ