ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News
Այսօր՝ հունվարի 8-ին, տեղի է ունեցել Հայրենիքի փրկության շարժման խորհրդի հերթական նիստը, որը վարել է Վազգեն Մանուկյանը։ Այս մասին տեղեկանում ենք շարժման ֆեյսբուքյան էջից։
Քննարկման առանցքում եղել է հունվարի 11-ին նախատեսված Փաշինյան-Ալիեւ հանդիպման եւ հնարավոր պայմանագրերի վավերացման հարցը, որը լուրջ անհանգստություն է առաջացրել մեր հասարակության շրջանում։
Քննարկվել եւ վերլուծվել է շարժման մինչ օրս իրականացրած գործունեությունը։
Հստակեցվել են առաջիկա անելիքներն ու գործողությունների պլանը։
--00--ԱՀ