ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
«Հայրենիքի փրկության շարժումը» տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին` ժամը 17:00-ին, Երևանի Սասունցի Դավթի հրապարակից («Սասունցի Դավիթ» կայարանի մոտ) կմեկնարկի «Արժանապատվության երթը»։
«Մի՛ լռիր։ Ոտքի’ կանգնիր։ Միացի’ր քո ժողովրդին։ Երկրիդ, ընտանիքիդ, արժանապատիվ ապագայիդ տերը հենց դո՛ւ ես։ Միասին մենք կփրկենք մեր Հայրենիքը», – ասված է շարժման հաղորդագրության մեջ:
--00--ԱՀ