ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News
1992 հուլիսի 8-ին ՀՀ Գերագույն խորհուրդը այսպիսի որոշում ընդունեց, որ ՀՀ-ն անընդունելի է համարում միջազգային կամ ներպետական որևէ պայմանագիր կամ փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում: Այս մասին 24TV-ի եթերում նման կարծիք է հայտնել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը:
«Գերագույն խորհրդի այս որոշումը ոչ ոք չի վերացրել, այն ուժի մեջ է, և մեր ցանկացած պաշտոնյա՝ թեկուզ պարտված, թեկուզ ծնկի եկած, որ որևէ փաստաթուղթ պետք է ստորագրի, որը կառնչվի Արցախի հետ, անպայման պետք է իմանա, որ ՀՀ իշխանությունները իրավունք չունեն դա անելու և ճանաչեն Արցախը Ադրբեջանի կազմում: Առավել ևս մենք իրավունք չունենք ընդունել մի որոշում, որը ղարաբաղցիները չեն ընդունել, մեզ համար շատ կարևոր է ԼՂՀ կարծիքը, և ես չեմ կարծում ու պնդում եմ, որ Արցախի Հանրապետության կարծիքը Արայիկ Հարությունյանի կարծիքը չէ»,-ասել է Արա Սահակյանը:
Բանախոսն անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, այդ թվում՝ ընդդիմության պայքարին, առաջիկա անելիքներին և այլ հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԼՄ