ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների առաջիկա եռակողմ հանդիպմանը վերաբերող մի շարք հարցեր։ Այս մասին հայտնում են Կրեմի մամուլի ծառայությունից:
«Ֆրանսիայի նախագահը աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին նպաստելու Ռուսաստանի ջանքերին: Շեշտվել է բախումների արդյունքում տուժած բնակչությանը հրատապ մարդասիրական օգնության կարևորությունը, այդ թվում `միջազգային մասնագիտացված կազմակերպությունների միջոցով:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում»,-նշվում է հայտարարության մեջ:
--00--ԱՀ