ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Հայաստանի Հանրապետության տարածքից Արցախի իրենց տներ վերադարձած տեղահանվածների հերթական ավտոշարասյունը: Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 235 արցախցի: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Ընդհանուր առմամբ Արցախի իրենց մշտական բնակության վայր է վերադարձել 48694 տեղահանված:
Ըստ գերատեսչության՝ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
23 դիտակետերում իրականացվում է հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում:
--00—ԼՄ