ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
Հունվարի 29-ին կայացել է ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:
Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև երկկողմ համագործակցության և արտաքին քաղաքական, այդ թվում՝ ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում, փոխգործակցության արդիական հարցեր:
--00--ԱԹ