ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News
Հունիսի 23-ին կայացել է ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Երկու նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի ակտուալ հարցեր:
Քննարկվել են մի շարք թեմաներ` ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների` 2020 թ. նոյեմբերի 9-ի ու 2021 թ. հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացման համատեքստում, մասնավորապես` թեմաներ, որ վերաբերում են ԼՂ-ում հումանիտար խնդիրների լուծմանը: Ընդգծվել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի կարևոր ներդրումը տարածաշրջանի հետհակամարտային զարգացման հարցում:
--00--ԱԹ