ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Ի զարգացում ՌԴ նախագահ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ վերջին շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցների՝ Մոսկվայում հոկտեմբերի 20-ին և 21-ին տեղի են ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվել են անհետաձգելի հարցեր՝ կապված ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման և հակամարտության կայուն կարգավորման պայմաններ ստեղծելու ուղղությամբ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հետ:
--00--ԱԹ