ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 31, 24News
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ֆեյսբուքյան էջում արած հայտարարությամբ դատապարտել է Իսրայել Հակոբկոխյանի դեմ քաղաքական հետապնդումները․
«Հայկական բռնցքամարտի աշխարհը դատապարտում է աշխարհահռչակ բռնցքամարտիկ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, ԽՍՀՄ պատմության լավագույն բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի նկատմամբ քաղաքական ոտնձգությունները:
Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել մեր լեգենդար բռնցքամարտիկին»,- նշվում է հայտարարությունում: