ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Վերջին 1 տարում Արևելյան Միջերկրածովում թուրք-հունական լարվածության առավել սրացման ֆոնին Աթենքի կողմից նոր զենքերի գնման պայմանագրերը Թուրքիայում սկսել են առավել զգայուն ընդունել: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Ֆրանսիայի ու Իսրայելի հետ Հունաստանի կնքած խոշոր ռազմական պայմանագրերից հետո, ներկայում էլ թուրքական մամուլում ակտիվ քննարկվում են Սաուդյան Արաբիայի հետ «Պատրիատ» հեռահար ՀՕՊ համակարգերի հնարավոր գործարքը:
Նշենք, որ ավելի վաղ էլ Աթենքը համաձայնության էր եկել Իսրայելի հետ 1.68 մլրդ դոլարանոց պայմանագրի պայմանների շուրջ, որի համաձայն Իսրայելը Հունաստանին կվաճառի Mavi M-346 մակնիշի մարզական տասը ռազմական օդանավ, ինչպես նաեւ սիմուլյատորներ և կհատկացնի նյութատեխնիկական աջակցություն: Դրանից առաջ էլ Հունաստանը Ֆրանսիայի հետ էր պայմանագիր կնքել 18 «Rafale» ժամանակակից կործանիչներ գնելու վերաբերյալ:
--00--ԱԹ