ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն անտրամաբանական է համարում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականը՝ թե գործող իշխանությունները խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպելու դեպքում վարչական ռեսուրս կկիրառեն:
24News-ի հետ զրույցում Ենգիբարյանը նշել է՝ ինչպե՞ս կարելի է մի ուժի մեղադրել վարչական ռեսուրս կիրառելու համար, երբ 2018-ին ընտրությունը միակն է եղել, որի սահմանադրականությունը չի վիճարկվել:
«Երբ տարբեր քաղաքական ուժեր մեղադրում են ու ասում, որ վարչական ռեսուրս ենք կիրառելու, ապա ապացուցում են մի բան՝ ընտրությունների գնալու պատրաստ չեն»,- հավելել է նա:
Անդրադառնալով Տեր-Պետրոսյանի մյուս դիտարկմանը, թե անկուսակցական փոխվարչապետի կառավարման պայմաններում, օրինակ, կարելի է ընտրություններ անցկացնել, իմքայլականն ընդգծել է. «Ժողովուրդը պետք է ասի՝ ով պետք է վարչապետ լինի»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ