ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը կարծում է, որ կառավարությունը չի կարող այնպիսի որոշում ընդունել, որ 3 մլն քաղաքացիներն էլ օգտվեն պետության կողմից տրամադրվող գումարից:
24News-ի հետ զրույցում նա հստակեցրեց. «Այսինքն կարող է օգնել բոլորին, բայց, օրինակ, պետական ապարատում աշխատողների կոմունալ վճարները պետությունն ինչո՞ւ պետք է փոխհատուցի կամ սոցիալական օգնություն սահմանի նրանց համար: Ամբողջ տարվա բյուջեն պետությունը չի կարող միանգամից ծախսել, բանակ ու պետական ինստիտուտներ պետք է պահենք»:
Մանրամասները՝ տեսանյութում։