ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
«Ալյանս» կուսակցությունը մասնակցելու է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին առանց որևէ դաշինքի սեփական ցուցակով, վարչապետի սեփական թեկնածուով և կառավարության կազմի այլընտրանքային սեփական թեկնածուներով։ Այս մասին ասված է «Ալյանս»-ի վարչության տարածած հայտարարության մեջ:
Հայաստանում հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
--00--ԱԹ