ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24 News
«Ալյանս» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրելուն։ Հայտարարությունում ասվում է․
«Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների «Ալյանս» դեմոկրատական
կուսակցության Բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանին
առաջադրված մեղադրանքի՝ պատասխանում ենք.
Այո՛, 21-րդ դարում, 2021թ-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ անհեթեթ հիմնավորումներով իրավական հետապնդում: Ակնհայտ է, որ մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց է կիրառվել Արզաքանցյանի «Ալյանս» մուտք գործելու և խորհրդի նախագահ ընտրվելու պահից օրեր անց, ՏԻՄ ընտրություններին «Ալյանս»-ի հայտ ներկայացնելուց անմիջապես հետո, մինչդեռ քրեական գործը հարուցվել է ամիսներ առաջ:
Հիշեցնում ենք, որ քրեական գործը հարուցվել է ճիշտ այն նույն տեղեկանքի առթիվ, որի հիման վրա Արզաքանցյանին հանեցին մրցապայքարից խորհրդարանական ընտրությունների ժամանակ»:
--00—ՄՀ