ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ բելառուսցիներին երաշխավորում է՝ այլ նախագահներ ևս կունենա և քաղաքացիներին խնդրել է «համբերել»։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Մենք կլինենք միասնական պետություն: Մենք ոչ մեկի առջև չենք խոնարհվի: Մենք ծնկի չենք գա: Մենք ավելի վատ չենք ապրի միայն այն դեպքում, երբ ձեր գլուխը պահեք ձեր ուսերին: Ապրում ենք ինչպես կարող ենք, և ոչ թե վատ, քան մյուսները: Հետևաբար, դուք պետք է կառչեք ձեր հողից: Դուք կունենաք այլ նախագահներ, ես ձեզ երաշխավորում եմ: Հետո դուք, ամեն ինչ համեմատելով, կհասկանաք: Իսկ հիմա պարզապես համբերեք»,- Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է նախագահի մամուլի ծառայությունը։
Երկրի ղեկավարը նաև կոչ է արել մարդկանց ավելի մտերիմ լինել միմյանց հետ, նշելով, որ դժվար ժամանակներում պետք է գոյատևել:
--00—ՄՀ