ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Ալեքսանդր Լուկաշենկոն ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը։ Երդման արարողությունը տեղի է ունենում Անկախության պալատում։
Բարձրաստիճան հյուրերը արարողությանը հրավիրվել էին վերջին պահին։
Սահմանադրության վրա աջ ձեռքը դնելով՝ Լուկաշենկոն բելառուսերեն երդվել է «հավատարիմ ծառայել ժողովրդին, հարգել ու պահպանել մարդու և քաղաքացու իրավունքները»։
Բելառուսում նախագահական ընտրությունները կայացել են օգոստոսի 9-ին․ Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,1 տոկոսը։ Ընդդիմությունն ու Եվրամիությունը չեն ընդունել քվեարկության արդյունքները։.
--00—ՄՀ