Մտահոգություն ունեմ, որ իշխանությունը կարող է հետ կանգնել արտահերթի գնալու որոշումից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը չի բացառում, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ իշխանությունը կարող է վարչական լծակ կիրառել, բայցև նշում՝  ընտրական գործընթացները վերահսկելու համար խորհրդարանական ընդդիմությունը բավարար վերահսկողություն ունի։

24News-ի հետ զրույցում նա մտահոգություն հայտնեց՝ իշխանությունը կարող է հետ կանգնել արտահերթի որոշումից։ «Հաշվի առնելով հանգամանքը, թե մինչ այս իշխանության ամենավերին էշելոնի ներկայացուցիչները քանի անգամ են խմբագրել կամ ուղղակի չեղարկել իրենց հայտարարությունները կամ պայմանավորվածությունները, ապա բացառված չէ, որ կարող են նաև արտահերթը չեղարկել»,- բացատրեց նա։

Պատգամավորը տպավորություն է ստացել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծես նախաքարոզարշավ է սկսել ու լեգիտիմացնում է պարտությունը։ Ըստ ԼՀԿ-ականի՝ Փաշինյանը միայնակ քարոզարշավ կանի ու միանձնյա կորոշի՝ ում ընդգրկել ընտրական ցուցակում։

--0--ԿԿ