ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը կարծում է՝ հունիսի 20-ին նախանշված խորհրդարանական արտահերթ ընտրություններին իշխանությունը փորձելու է գործի դնել վարչական ռեսուրսները, ուղղակի չգիտի՝ ինչպես է դա անելու:
24News-ի հետ զրույցում նշեց, որ իշխանությունից ամեն բան սպասելի է, հետևաբար, չի զարմանա, երբ լծակներ ունեցողներն անեն հնարավորը՝ ընտրություններին ձայներ «բերելու» համար:
Կոստանյանն այն համոզմանն է, որ իշխանությունը պաշտոնավարման երեք տարիների ընթացքում մեծ ծավալի ատելություն ու անհանդուրժողականություն է գեներացրել, ու հիմա էլ վարագույր քաշած՝ փորձում է չտեսնելու տալ այն, ինչ կատարվում է մեր շուրջը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ