ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ․ Լարսը բաց է, ռուսական կողմում 420 բեռնատար կա կուտակված

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

լարս

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 8:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։



Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։



Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 420 կուտակված բեռնատար ավտոմեքենա։

--00—ԼՄ