Լուկաշենկոն հայտարարել է ՌԴ-ի հետ միասնական խորհրդարանի անցնելու պատրաստակամության մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

photo_2025-03-14_15-40-25

Ռուսաստանն ու Բելառուսը կարող են անցնել միասնական խորհրդարանի, եթե Մինսկն ու Մոսկվան պատրաստ լինեն դրան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 14-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ Դաշնային խորհրդում ելույթում։

«Միգուցե, մենք նաև անցնենք միասնական խորհրդարանի, եթե պատրաստ լինենք դրան», - Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։

Բելառուսի ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում։ Մարտի 13-ին նա հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը հայտարարել էր, որ Լուկաշենկոն մարտի 14-ին հագեցած աշխատանքային օր կունենա Մոսկվայում, այդ թվում՝ ելույթ կունենա Դաշնային խորհրդում։

--00—ՅՄ