Դավիթ Կարապետյանը հանդիպել է Օլիվեր Ռոբբինսի հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

.

Մարտի 14-ին աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակի մշտական փոխքարտուղար Օլիվեր Ռոբբինսի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների նախարարությունների միջև համագործակցության կարևորությունը:

Դավիթ Կարապետյանն ու Օլիվեր Ռոբբինսը մտքեր են փոխանակել երկու երկրների դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության շուրջ։

Գլխավոր քարտուղարը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերը, ընդգծելով երկխոսության և փոխադարձ վստահության անհրաժեշտությունը։


--00--ԱՀ