ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
Փաշինյանն ամեն գնով արդարանում է։ Նրա քայլերն ուղղված են իր վարկանիշի բարձրացմանը։ Սրա համար վարչապետը պատրաստ է հատել բոլոր գծերը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի պատճառների մասին երկրի ղեկավարի պարզաբանումներին։
Նրա կարծիքով՝ Փաշինյանն այսօր իրեն ընդդիմադիր գործչի պես է պահում, պայքարում նախկինների, գեներալների, պետական ինստիտուտների դեմ։
Խոսելով ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ու Փաշինյանի հրապարակային անհամաձայնությունների մասին՝ Գորգիսյանը նկատել է, որ այն լավ տեղ տանող գործընթաց չէ։
«Կարող է Փաշինյանը ճիշտ լինել, կարող է ոչ։ Իսկ դուք գիտե՞ք, թե որ օրվա ձայնագրություններ են հրապարակվել (խմբ.՝ ԱԽ գրասենյակը հրապարակել է գաղտնազերծված որոշ փաստաթղթեր Օնիկ Գասպարյանի հայտարարությունների վերաբերյալ):
Կրկին ապագայի սցենար չունենք։ Հուսով եմ՝ ընտրություններից հետո Փաշինյանը կհեռանա՝ իր հետ տանելով մաղձը, պարտությունը, ու մենք կսկսենք վաղվա օրվանից խոսել»,- ասել է նա։
Շարունակությունը՝ տեսանյութում։
--0--ԿԿ