ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 14, 24News
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի համար զարմանալի է, որ ԱԺ մեծամասնությունը՝ «Իմ քայլը», Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գագիկ Ջհանգիրյանին: 24News-ի հետ զրույցում նա ասաց, որ Փաշինյանը խոսում է բանակի թալանից՝ մոռանալով, որ Ջհանգիրյանը զինդատախազ է եղել:
Գորգիսյանը համոզված է, որ իշխանական խմբակցությունում կան պատգամավորներ, որ այլևս չեն ընկալում Փաշինյանին: «Իմ քայլի» բավական թվով պատգամավորներ հենց այսօր էլ պատրաստ են այլ վարչապետ ընտրել»,- վստահեցնում է նա:
Մանրամասները՝ տեսանյութում
--0--ԿԿ