ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն այն համոզմանն է, որ իշխանափոխությունից հետո ձևավորված կառավարությունը միանգամից խաղի նոր կանոններ պետք է սահմաներ, որոշեր թիրախները, կարմիր գծերը և այլն:
24News-ի հետ զրույցում պատգամավորը հիշեցրեց՝ իշխանափոխության օրերին հարթակից ամենատարբեր սկանդալների մասին էին խոսում, բայց 2 տարում չարաշահման հետ կապված աղմկահարույց որևէ բացահայտում չի եղել:
Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այն պնդմանը, թե բարձրացնելով պաշտոնյաների աշխատավարձերը՝ 2 տարի առաջ հարթակից տված խոստումն է կատարել, Գորգիսյանն արձագանքեց. «Դա արդեն մանիպուլյացիա է, որովհետև 2 տարի առաջ Փաշինյանը ոչ թե պաշտոնյաների, այլ պետական աշխատողների աշխատավարձը բարձրացնելու մասին էր խոսում»:
Մանրամասները՝ տեսանյութում։