ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News
Արդյո՞ք COVID-19-ով հիվանդացած անձինք պետք է պատվաստվեն COVID-19-ի դեմ: Այս հարցին է պատասխանել ՀՀ առողջապահության նախարարությունը:
«Այո, պետք է պատվաստվել՝ COVID-19-ի հետ կապված առողջական լուրջ ռիսկերից, ինչպես նաև հնարավոր կրկնավարակից խուսափելու համար:
Ներկայում դեռ հայտնի չէ, թե COVID-19-ով հիվանդանալուց և ապաքինվելուց հետո որքան ժամանակ է պաշտպանված անձը»,- հայտնում են նախարարությունից:
--00--ԱԹ