ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
Գույքահարկի 2021 թվականի տվյալներն արդեն հասանելի են Telcell Wallet-ում և Telcell տերմինալներում:
Եթե նախկինում անշարժ կամ շարժական գույքի գույքահարկը վճարելու համար քաղաքացիներն այցելում էին քաղաքապետարան կամ համայնքապետարան, ժամանակ ծախսում, սպասում հոգնեցնող հերթերում, հիմա այլևս դրա կարիքը չկա:
«Թել-Սելը» առաջին ընկերությունն է, որն ինտեգրվել է գույքահարկի վճարման պետական միասնական համակարգին՝ իր օգտատերերին հնարավորություն ընձեռելով արագ կազմակերպել իրենց պետվճարումները՝ առանց պետական որևէ կառույց այցելելու անհրաժեշտության:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ