ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Telcell վճարահաշվարկային ընկերությունը դեռևս տարեսկզբին նախաձեռնելով բաց բաժնետիրական ընեկերության վերակազմակերպվելու աշխատանքները՝ այժմ ազդարարում է ռազմավարական նոր փուլի մեկնարկի մասին։
«Մենք մեկ անգամ չէ, որ նորարարություն ենք բերել հայկական շուկայում։ 17 տարի առաջ մենք առաջինն էինք, որ Հայաստան բերեցինք վճարային տերմինալները, ապա զարգացրեցինք մեր գործունեության ոլորտները՝ էլեկտրոնային դրամապանակներից մինչև համատեղ թողարկված Visa թվային քարտեր, վերալիցքավորման սարքերից մինչև տրանսպորտային սքաներներ։ 2024-ը ևս այս իմաստով բեկումնային տարի է լինելու։ Շատ շուտով մենք հանդես կգանք մի նախագծով, որը հեռանկարները բաց չթողնելու մասին է. այն ևս մշակույթ է փոխելու»- հայտնել է Արտյոմ Ղազարյանը։
Անդրադառնալով փակ բաժնետիրական ընկերությունից կառավարման բաց բաժնետիրական մոդելին անցմանը՝ Telcell-ը հայտնում է, որ այս որոշումը նախևառաջ պայմանավորված է առավել բաց ու թափանցիկ գործելու ընկերության ռազմավարական մոտեցմամբ։
«2022 թվականին մենք ստանձնեցինք Երևան քաղաքում միասնական տոմսային համակարգի ներդրման մատակարար լինելու պատասխանատվությունը։ Մենք գիտակցում էինք ինչպես ստանձնած հանձնառության կարևորությունը, այնպես էլ այն, որ ընկերությունը լինելու է հանրային խոշորացույցի տակ, և հասարակությունն ակնկալելու է տեսնել առավել թափանցիկ և հաշվետու գործունեություն։ Բաց բաժնետիրական ընկերության վերափոխվելու գաղափարը մենք դիտարկեցինք որպես հնարավորություն՝ մեկ քայլ ավելի մոտ լինելու մարդկանց» - նշել է ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը։
Աշխատակիցների հետ ընդգրկուն հանդիպման շրջանակներում Արտյոմ Ղազարյանը ներկայացրել է ընկերության նոր և աննախադեպ նախագիծը, որի մասին շուտով «Թել-Սել» ԲԲԸ-ն պաշտոնապես կհայտարարի հանրությանը։
***
«Թել-Սել» վճարահաշվարկային ընեկերությունը հիմնադրվել է 2007թ. Հայաստանում ՝ որպես առաջին վճարային տերմինալային ծառայություններ մատուցվող ընկերություն։ Ներկայում Թել-Սելն ունի ամենամեծ տերմինալային ցանցը, և ամենաճկուն Telcell Wallet էլեկտրոնային վճարումների հավելվածը։
«Թել-Սել» ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
--00—ՅՄ