ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչանը, որ այսօր՝ ապրիլի 21-ին, հրաժարվել է պատգամավորական մանդատից, այլ աշխատանքի կանցնի: 24News-ը տեղեկացավ, որ Մկրտչյանը գործադիրում աշխատանքի անցնելու նապատակով է հրաժարվել մանդատից:
«Նա իրեն ավելի շատ կառավարությունում է տեսնում, բայց թե կոնկրետ ինչ աշխատանքի է անցնելու, դա դեռ պարզ չէ: Հավանական է, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար նշանակվի՝ Պապիկյանի տեղակալ, բայց դա դեռ վերջնական որոշում չէ»,- ասաց մեր զրուցակիցը:
Նշենք, որ խորհրդարանի պաշտոնական կայքէջում Մկրտչյանի՝ մանդատից հրաժարվելու մասին հայտարարությունը տեղադրվել է քիչ առաջ: Մինչ այս պահը անգամ խոսակցություններ չկային, որ նա, հնարավոր է, հրաժարվի մանդատից ու կառավարություն տեղափոխվի:
--00--ԱԹ