ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Իբրև ՔՊ արտաքին կապերի պատասխանատու՝ պատիվ ունեցա հյուրընկալվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի առանձնատանը՝ նախագահի երկարամյա բարեկամներ Քիթ Շիլլերի և Ջորջ Սորիալի հրավերով։ Այդ մասին ասված է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանի Ֆեյսբուքի էջում:
«Հաճելի զրույց ունեցա նաև հայտնի ամերիկացի ձեռնարկատեր և հրեական համայնքային առաջնորդ Եհուդա Կապլունի հետ, ով նախագահ Թրամփի հետ նախաձեռնել է բազմաթիվ քաղաքական և մարդասիրական ծրագրեր։
Ջորջ Սորիալը տարբեր տարիներին զբաղեցրել է ղեկավար պաշտոններ Trump Tower-ում և Trump Organization-ում, իսկ Քիթ Շիլլերը երկար տարիներ եղել է Դոնալդ Թրամփի անձնական օգնականը և անվտանգության ծառայության պատասխանատուն։
2017 թվականին նա նաև զբաղեցրել է Սպիտակ տան Օվալաձև գրասենյակի գործառնական տնօրենի պաշտոնը։ Եհուդա Կապլունը 2024 թվականին նոմինացվել էր Խաղաղության Նոբելյան մրցանակի»,- գրել է նա։
--00--ԱՀ