ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 2, 24News
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ռեյկյավիկում գերժամանակակից պրոթեզների արտադրությամբ զբաղվող առաջատար Össur ընկերության կենտրոնական գրասենյակում հանդիպել է ընկերության գործադիր փոխնախագահ Օլաֆուր Գիյլֆասոնին։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, քննարկվել են պրոթեզավորման գործընթացի իրականացմանը, աջակցող միջոցների որակական չափորոշիչներին ու արտադրական տեխնոլոգիաներին առնչվող մի շարք հարցեր։
Հանդիպման ընթացքում Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց կողմից մինչ այս ներկայացված և գույքագրված խնդիրները, ընկերության ներկայացուցչի հետ քննարկել դրանց լուծման հնարավոր տարբերակները։
--00—ԼՀ