ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանի խոսքով՝ արխային ենք ընկնում, թե հզոր ենք, արդյունքում՝ 100 տարում արդեն երկրորդ անգամ երկիր ենք կորցնում․ 1918-ին և 1991-ին ստեղծած պետությունն ու պետականությունը պահպանելու իմաստություն չունեցանք։
«Քաղաքակրթական պատերազմի առաջ ենք կանգնած, հետամնացության և քաղաքակրթության ռազմաճակատում: Այս արհավիրքը տեսնելուց հետո մեր ժողովուրդը իմաստություն կունենա և կհաղթահարի այս ճգնաժամը: Իմաստուն և խոհեմ որոշում կկայացնի՝ իր ձայնը տալով կոնկրետ իր պատկերացրած ուժին: Մենք շատ բան ենք կորցրել սիրո բացակայությունից, հենց այսօր՝ ամենավատ պահին, մենք պետք է սերը վերականգնենք: Պատերազմը չի ավարտվել, մենք պատերազմական լուրջ իրավիճակում ենք, և չգիտենք՝ դեռ քանի տարի: Մեր չարիքներից մեկն էլ այն է, որ բոլորս արտակարգ հասկանում ենք քաղաքականությունից»,-24TV-ի հետ զրույցում ասել է դերասանը:
Դավիթ Հակոբյանը զրույցի ընթացքում անդրադարձավ նաև վերջին մեկ տարվա բեմական կյանքին, հատկապես այն ներկայացումներին, որոնք բեմադրվելու են պատերազմից հետո:
Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում: