ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
«Էդ, որ ասում են քյարթ տղերք, ես դփին իրենց տեղն էի կանգնեցնում»,- 24TV-ի «Ժամադադար» հաղորդաշարի եթերում ասել է դերասան Հարություն Մովսիսյանը՝ հիշելով պատանության տարիները, երբ ֆուտբոլով էր մարզվում:
Անդրադառնալով կատարած դերերին, հատկապես «Որոգայթ» սերիալում Հովոյի կերպարին, դերասանը նշել է. «Մաֆիոզ կերպար եմ մարմնավորել, մեր դերասաններից շատերն են ուզեցել նման դեր խաղալ, բայդ ինձ հաջողվեց: Բախտս բերեց, այդ ժամանակ դաշտը ազատ էր և ստացվեց: Այդպիսի մաֆիոզ կերպար մեր իրականության մեջ միշտ էլ եղել է, ես իրական մարդու էի խաղում: Իսկ մեր հայ ժողովուրդը մաֆիոզական ժողովուրդ է, կերպարը բոլորին էլ դուր էր գալիս։ Այժմ Հովոյի կերպարը շարունակվում է Վովայի կերպարով «Անհասցե ծնվածները» ֆիլմում»:
Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում: