ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News
«Թավշյա հեղափոխությունն ազգային մեծ քայլ է, որը պետք է պահպանել և չկորցնել: Ինչ որ կատարվեց համազգային մեծ զարթոնք էր, ազգային գիտակցություն էր, որը ոտքի հանեց ամբողջ ազգը, ժողովրդին»,- 24TV-ի «Ժամադադար» հաղորդաշարի եթերում ասում է դերասան Ալեքսանդր Խաչատրյանը:
Անդրադառնալով հասարակական ու ներքաղաքական կյանքում մտահոգող խնդիրներին՝ դերասանը նշում է, որ շատ բան ունենք շտկելու, որովհետև շատ բան է բարոյալքված, խեղաթյուրված. «Ե՛վ բարոյական, և՛ նյութական առումով շատ բան ունենք անելու, բայց այդ ամենի համար ժամանակ է պետք»,-ասում է դերասանը:
Խաչատրյանը խոսելով իր անցած բեմական ճանապարհի մասին՝ նկատում է, որ երկու հանճարեղ երևույթի է պարտական՝ Վարդան Աճեմյանին և Մհեր Մկրտչյանին, որոնց ձեռքի տակ սովորել ու մեծացել է որպես դերասան և նրանց հետ շփվելու, աշխատելու երջանկությունն է ունեցել: «Վարդան Աճեմյանն ու Մհեր Մկրտչյանը մեծ ազդեցություն են ունեցել ինձ վրա»,- ընդգծում է Ալեքսանդր Խաչատրյանը:
Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում: