ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում՝ առաջարկելով պատրաստ լինել, կայծակնային արագությամբ ապստամբելով, վերցնել իշխանությունը»։
«Հայրենիքի փրկության շարժման» մասնակից ուժերի հարգարժա՛ն առաջնորդներ և ղեկավարներ, կարծում եմ՝ ձեր շարժման անվանմանը համապատասխան, ունեք «Հայրենիքի փրկության» պլան (ըստ փետրվարի 20-ի հանրահավաքում Վազգեն Մանուկյանի ունեցած ելույթի):
Մեջբերում.
«Կա պլան Ա, բայց և ունենք պլան Բ՝ պետք է պատրաստ լինել, կայծակնային արագությամբ ապստամբելով, վերցնել իշխանություն»։
Առաջարկում եմ, ելնելով Հայրենիքի համար ստեղծված օրհասական իրավիճակից, գործողության մեջ դնել պլան Բ-ն»:
--00—ԼՄ