ՔՊ-ն պլան Բ չուներ Թրամփի ընտրվելու դեպքում, ԱՄՆ հանրապետականները բացասական են նրանց վերաբերվում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Դոնալդ Թրամփը մի օրում չի կարող կանգնեցնել ռուս-ուկրաինական պատերազմը, բայց հնարավոր է՝ Ուկրաինայի ֆինանսավորումը նվազեցնի, ինչը կարող է ազդել տարածաշրջանային հարաբերությունների վրա։ Նա ձգտելու է ուղիղ ու միջնորդավորված բանակցություններ վարել ՌԴ-ի հետ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող Ավետիք Չալաբյանը։ 

Չալաբյանի գնահատմամբ, տարածաշրջանում Թրամփի օրոք ՌԴ-ի ազդեցությունը կավելանա, «ծիծեռնակները» Վրաստանում երևում են, ինչը կազդի նաև Հայաստանի ու Ադրբեջանի վրա։ «Այս իշխանությունը Թրամփի ընտրվելու դեպքում «պլան Բ» չուներ, ավելին՝ Մակունցը իդենտֆիկացվում էր դեմոկրատների հետ, նա հարաբերություններ չհաստատեց հանրապետականների հետ։ Թրամփի համար մանր-մունր արկածախնդիրները հեղինակություն չեն, ինչը ՀՀ-ի համար խնդիր է, իսկ մյուս կողմից՝ նաև հնարվորություն՝ ազատվելու այս վարչակազմից»,-ընդգծեց նա։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ