ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է ՀՀ սահմանների գծման մասին մշակվող եռակողմ փաստաթղթի մասին հրապարակումներին: Ինչպես հայտնում է Բաղրամյան 26-ի տելեգրամյան ալիքը, Պեսկովն այդ հրապարակումները «չարաճճի» է համարել:
Լրագրողների խնդրանքով անդրադառնալով սոցկայքերում տարածվող տեքստին, որ ներկայացվում է իբրև ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարություն՝ ՀՀ սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ՝ Պեսկովը կոչ է արել զուսպ լինել «չարաճճի հրապարակումների» նկատմամբ:
«Ընդհանուր առմամբ այնքան փխրուն դրություն է, այնքան լուրջ ջանքեր են գործադրվում այս իրավիճակը կարգավորելու համար, որ պետք է շատ զուսպ վերաբերվել նման չարաճճի հրապարակումներին և պետք է կողմնորոշվել՝ հենվելով միայն պաշտոնական աղբյուրների վրա»,- ասել է նա:
--00--ԱԹ