ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Կրեմլում կասկածելի են համարում ԵՄ դիտորդական առաքելության արդյունավետությունը հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Պեսկովի խոսքով, Բաքուն չի աջակցում Երևանի հրավերին Կովկասում ԵՄ դիտորդական առաքելությանը, դա կասկածի տակ է դնում դրա արդյունավետությունը։
«Եթե մենք ճիշտ ենք հասկանում, ադրբեջանական կողմը շատ բացասական է վերաբերվում այդ առաքելության գործառույթներին։ Ես կասկածում եմ, որ այնտեղ ըմբռնումով կընդունվի նման մանդատը, ուստի դա Երևանի միակողմանի որոշումն է», - նշել է նա։
--00—ԼՀ