Իրանի ԱԳ նախարարն Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 25, 24News  

1.jpg

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաֆար Զարիֆը Բաքվում բանակցություններ են ունեցել: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը, Ալիևն ու Զարիֆը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը:

«Ադրբեջանի նախագահն ու Իրանի ԱԳՆ ղեկավարը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կրակի դադարեցումից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակը, լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին, հաղորդակցային միջանցքները, Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև երկաթուղային կապերը»,- հայտնել են Բաքվում Իրանի դեսպանությունից:

--00--ԱԹ