Իրանի նախագահի խորհրդական Զարիֆը հայկական եկեղեցուց շնորհավորում է քրիստոնյաների Սուրբ Ծնունդը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 25, 24News

Անմեղ զոհեր չպիտի լինեն Նոր տարում, խաղաղությունն ու արդարությունն առաջնահերթ են։ Իրանի նախագահի խորհրդական, արտաքին գործերի նախկին նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, իր տիկնոջ՝ Մարիամ Իմանիեհի հետ Իրանի հայ համայնքի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս Մայր եկեղեցուց շնորհավորել է Քրիստոնյա աշխարհի Սուրբ Ծնունդը։

«Հիսուս Քրիստոսը լավագույն օրինակն է խաղաղության և արդարության, շնորհավորում ենք ողջ քրիստոնյա ժողովրդին։ Այսօր մենք կանգնած ենք ցավալի իրավիճակների առաջ, աշխարհում կան անմեղ զոհեր, թող որ այս Նոր տարում նման դեպքերն այլևս չկրկնվեն։ Պետք է երկխոսենք ու միավորվենք, առաջնահերթ դարձնենք խաղաղությունն ու կայունությունը», - իր խոսքում նշել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ